Մեղրիում 15 սմ ձյուն է տեղացել
Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը՝ դեռ ոչ: Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այս գրառումնէ արել իր ֆեյսբուքյան էջում ու հրապարակել լուսանկար: Դրանում երևում է, որ մեղրիում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 15 սմ-ի, մինչդեռ մայրաքաղաք Երևանում, բացառությամբ բարձրադիր գոտիների, տեղումները անձրևի տեսքով են: