Հրազդանում մեկնարկվել է ձմեռային զորակոչը.ինչպիսի՞ տրամադրվածությամբ են մեկնում տղաները

Հունվարի 8-ից, ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, մեկնարկեց ձմեռային զորակոչը, որի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:  

Այս առիթով Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն իր ֆեսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Հրազդան համայնքում այսօր մեկնարկեց 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչը: Հրազդանի զինկոմիսարիատում ներկա գտնվեցի զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների՝ հայոց բանակ ճանապարհելու միջոցառմանը, որի ընթացքում բարեմաղթանքի խոսք ուղղեցի հայրենիքի ապագա պաշտպաններին՝ մաղթելով նրանց անփորձանք և խաղաղ ծառայություն: 

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել նորակոչիկների ծնողներին՝ իրենց որդիներին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար:

Աստված պահապան մեր զինվորներին…

Աստված պահապան հայոց բանակին…»։

 

Հրապարակված նկարներից նկատելի էր, որ երիտասարդների տրամադրությունը բավականին բարձր էր և բոլորն էլ գիտակցում էին, թե ինչ նպատակով են մեկնում ծառայության․ այն է, թե պարտքը տալ հայրենիքին՝ հանուն իր պաշտպանության։ 

Ի դեպ, Meganews.am-ը  հետևողական է եղել նաև ամառային զորակոչի ընթացքում և ոչ միայն Հրազդանում, այլև Լոռիում, Արմավիրում և այլուր։ Հատկանշական է, որ սույն ընթացքում նկատել ենք, թե ինչպես են կարևորում զորակոչիկների առողջությունն ու մանրամասն բուժզննություն անցկացնում բոլորի համար։

Սա, թերևս, ոչ միայն բարձրացնում է զինվորների մարտակին ոգին և տրամադրվածությունը ծառայության համար, այլև կրկնակի կարևորում Հայոց բանակի անունն ու դերը յուրաքանչյուր հայի կյանքում, քանի որ առողջ զինվորը, հզոր բանակի գրավականն է։

Հավելենք, որ Հրազդանում մեկնարկած զորակոչին, ներկա էին նաև Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Հարությունյանը, Հրազդանի բաժանմունքի պետի տեղակալ մայոր՝ Էմին Վարդանյանը  և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը։

Meganews.am

Այս թեմայով
am