Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
 

Սրտանց շնորհավորում եմ համայն հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ:
 

Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով:Ամենազոր հավատքով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները: Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»»։

 

Այս թեմայով
am