Ադրբեջանը մեղադրում է Տիգրան Ասատրյանին, Սպիտակցի Հայկոյին և Անդիին «հեղինակային իրավունքի խախտման մեջ»

Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հետաքննում է «1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործությունը «Գարուն» անվամբ յուրացնելու և  Youtube-ում տարածելու փաստը»։

Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Նշվում է, թե իբր «Sənə qurban»-ը գրվել է բանաստեղծ Միքայիլ Մուշֆիգի խոսքերով և առաջին անգամ կատարել է Զեյնաբ Խանլարովան՝ 1968 թվականին։

«Ավելի ուշ այս երգը հայերեն և «Գարուն» անունով կատարեցին հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, իրանա-ամերիկյան փոփ երգիչ Անդրանիկ Մադադյանը, և այլք», - նշված է հայտարարության մեջ։

Այս թեմայով
am