Ուրախ եմ գտնվել քո հարսանյաց հանդեսին. Գոհար Հովհաննիսյանը` Մերի Հակոբյանին

Starnews-ը գրում է․Երգչուհի Գոհար Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստվում ներկայացնել հանրությանը: Ըստ նախնական տեղեկության` Գոհարի երգը հարսի և հարսանիքի մասին է, իսկ տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դերասանուհի, երգչուհի Մերի Հակոբյանն է:

Նկարահանման հրապարակից Գոհարը Մերիի հետ հումորային տեսանյութ է նկարել, որտեղ իբրև շնորհավորում է Մերիին`հարսանյաց արարողության առթիվ:

 

«Լավ ընկերների հետ աշխատելը վերածվում է լավ պահերի»,- տեսանյութին կից գրել է Գոհարը`ավելացնելով հումոր արտահայտող էմոջիներ և հեշթեգներ:

Այս թեմայով
am