ՀՀ-ն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և Թուրքիայի նման պահանջներն անտեղի են. Սարգիս Խանդանյան

Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ. լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր անվտանգությունից։ Եթե չեմ սխալվում, նման դիմումներ բազմիցս են եղել», - հավելեց Խանդանյանը:

Նա հիշեցրեց, որ ամբողջ աշխարհն այժմ անցնում է ատոմային էներգիայի՝ հաշվի առնելով ածխաջրածնային պաշարների հետ կապված խնդիրը։

Նշենք, որ, ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ հայկական ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

Այս թեմայով
am