Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան

Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ՝ Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում  ցուցադրել այդ համերգը: 

Ես  ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց  կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը: 

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու: 

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող  կոպիտ սխալ: 

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև:

Թաթա Սիմոնյան

Այս թեմայով
am