ՀՀ-ից արտահանման 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ինչ գործոններ են նպաստել երկրից արտահանման աճին

Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել:«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը:

«5 ամիսների կտրվածքով արտահանումն, իհարկե, առաջանցիկ տեմպեր է գրանցել, սակայն մյուս կողմից բացարձակ թվերով վերցրած, այնուամենայնիվ, ունենք առևտրային հաշվեկշռի խնդիր, այն հիմնականում բացասական է լինում, քանի որ բացարձակ ցուցանիշներով ներմուծումը գերազանցում է արտահանմանը:

Կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ չնայած արտահանման աճի մեջ մասնաբաժին ունի նաև վերաարտահանումը, սակայն հիմնական արտահանման ուղղությունները շարունակել են պահպանվել՝ ի հավելումն եղածի: Այսինքն, ի թիվս այլ դրական էֆեկտների՝ այս գործընթացում նաև կարևոր է այն հանգամանքը, որ արտահանման նոր հնարավորություններ են ստեղծվել, նոր կապեր, նոր շուկաներ կամ եղած շուկաներում դիրքերի բարելավում է եղել, որոնք, բնականաբար, կարող են նաև երկարաժամկետ ազեցություն ունենալ: Կապերն ամենարժեքավոր հանգամանքն են, որոնք գործարարները կարող են հետագայում ևս զարգացնել»,-ասաց Հովսեփյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am