Սևանի ափին անօրինական դղյակ է կառուցում նոր իշխանիկների գրպանային օլիգարխը․ Նարինե Կիրակոսյան

«էկոլ-մեդիա» ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է․

«Սևանի ափին, «Սևանի մասին» օրենքին հակասող 1901-1903 մետր բարձության վրա, անօրինական բոլոր առումներով, դղյակ է կառուցում նոր իշխանիկների գրպանային օլիգարխի կողմից։ Շինարարությունը արվում է վերջին երկու տարվա ընթացքում։ Այսօր տեղում էինք և շինարարությունը շարունակվում էր։ Պետական ոչ մի մարմին հավուր պատշաճի չի արձագանքում լրագրողներիս նյութերին։

Լռում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմինը, «Սևան» ազգային պարկը, Գեղարքունիկի մարզպետարանը, ՀՀ կառավարությունը ․․․
Ներսից և դրսից մերկացնելու ենք նորօրյա «բեսպրեձելշիկներին»․․․»։

Այս թեմայով
am