«SOS Artsakh». մեկնարկել է 24-ժամյա նստացույցը դեսպանատների առջև

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել է 24-ժամյա նստացույցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

 

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

 

Նստացույցը նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Ակցիան կրում է «SOS Artsakh» խորագիրը։

 

Նստացույցերը բոլոր վայրերում մեկնարկել են առավոտյան 08։30-ից և կավարտվեն հունիսի 28-ին՝ 08։00-ին։

 

 

Այս թեմայով
am