«Հրավիրվել եմ Երևանի քաղաքապետարան». Էդգար Ղազարյան
|
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ժամը 17:00-ին հրավիրվել եմ Երևանի քաղաքապետարան՝ հուլիսի 5-ի հանրահավաքի ծանուցման հարցով հանրային լսումների։ Չի եղել դեպք, երբ ես ծանուցում ներկայացնեմ Երևանի քաղաքապետարան հանրահավաքի կազմակերպման մասին և քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով կայացվի դրական որոշում։ Երկու դեպքում` 2022 թվականի օգոստոսի 23-ի և 2023 թվականի հունվարի 28-ի հանրահավաքների կազմակերպման համար քաղաքապետարանի ներկայացրած արգելքներն ու սահմանափակումները ես վիճարկել եմ դատարանում և երկու դեպքում էլ հաղթել եմ դատը։ Բռնապետիկները շարունակում են վճռական գտնվել ապօրինության հարցում»: |
Աղբյուրը` Էդգար Ղազարյան