Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի զոհերի հիշատակը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նիստի մեկնարկին վարման կարգով իր ելույթում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթում զոհված հայերի հիշատակը:
«35 տարի առաջ՝ փետրվարի 27-ին սկսվեց և 29-ին շարունակվեց Սումգայիթում հայերի ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը»,- ասաց պատգամավորը: