Շենգավիթ վարչական շրջանում ակտիվ աշխատանքներ են ընթանում

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում 44-օրյա պատերազմի ընթացքում Շենգավիթի զոհված տղաների ծնողների, ընտանիքի անդամների և հարազատների հետ: Այսպիսի հանդիպումները շարունակական են լինելու։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են զոհված հերոսների ծնողների, հարազատների կողմից ներկայացված խնդիրները և հնարավորության դեպքում տրվում են լուծումներ։
 
Շենգավիթ վարչական շրջանում ակտիվ աշխատանքները շարունակվում են․ կանգառասրահների հարակից տարածքներում իրականացվում են նոր աղբամանների տեղադրման աշխատանքներ, Նոր Խարբերդ թաղամասում կառուցվել է արտաքին լուսավորության նոր ցանց, իսկ հին լուսատուները փոխարինվել են նոր լեդ տեսակի լուսատուներով։



Այս ընթացքում շարունակվում են նաև ճանապարհների վնասված հատվածների նորոգման և փոսային վերանորոգման աշխատանքները: Շենգավիթ վարչական շրջանի կանգառասրահների հարակից տարածքներում իրականացվում են նոր աղբամանների տեղադրման աշխատանքներ։


 
Առավել  արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով Երևանի վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ և Telcell ընկերության վճարային տերմինալներ, բացվել են ՀայՓոստ-ի մասնաճյուղեր: Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները համայնքային բյուջե 2022թ. հուլիսի մեկից իրականացվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Աշխատանքները տարբեր ոլորտներում շարունակվում են, առաջադրված են խնդիրներ, որոնք պետք է լուծվեն առաջիկայում։
 
Երկու ամիս առաջ Ռազմիկ Մկրտչյանին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։


 
Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերին Մկրտչյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար: 2022 թվականի հունվարին վերանշանակվել է նույն պաշտոնում:

meganews.am

Այս թեմայով
am