Հանրահավաք Իրանում՝ ի աջակցություն պաշարված Արցախի բնակչության
Սպահանի Վանք եկեղեցու մոտ անցկացվող հանրահավաքի մասնակիցներն ձեռքերում պահված պաստառներով իրենց բողոքն են արտահայտել Զանգեզուրի միջանցքի ստեղծման և Արցախի բնակիչների անմարդկային պաշարման դեմ։
Հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել Սպահանի և երկրի հարավի հայության հոգևոր առաջնորդ Սիփան Քեշչյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնում է Miran Press-ը։