ՀՀ եկավ որպես լրագրող, մնաց որպես հավաքարար. ի՞նչն է Կոնգոյից եկած Մելոյին պահում Երևանում

Վերջին շրջանում Հայաստանում շատ օտարերկրացիներ կան, որոնք աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ բարձր վարձատրվող ոլորտներում։ Շատ են նաև Աֆրիկայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից ժամանած անձինք, որոնք այստեղ են եկել վաստակելու նպատակով։

Երևանի Հանրապետության հրապարակի մոտակայքով երեկոյան ժամերին անցնելիս շատերն են տեսել սևամորթ կանանց և տղամարդկանց, որոնք մաքրում են ճանապարհներն ու մայթերը։ Հետաքրքրություն է առաջանում, թե որտեղից են, ինչպես են եկել Հայաստան և ինչ պատմություն ունեն։ Նրանք «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի (ԵԱՍՄ) աշխատակիցներն են։ Sputnik Արմենիան զրուցել է նրանցից մեկի` Կոնգոյից Հայաստան տեղափոխված 46-ամյա Մելենի հետ, որն այստեղ ապրում է կնոջ հետ, ընտանիքը` հայրը, մայրը, եղբայրն ու քույրն էլ մնացել են Կոնգոյում։

Переехавший из Конго в Армению Мелен с супругой - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2023

Նա Հայաստան է ժամանել շուրջ չորսուկես տարի առաջ, սկզբում ապրել է Վեդիում, ապա Ազատավանում և գյուղատնտեսությամբ է զբաղվել` գյուղացիներին օգնել է խնձոր, խաղող և այլ մրգեր հավաքել։ Հետո ինչ–որ բան դուրը չի եկել ու տեղափոխվել է Երևան։ Այս ամբողջ ընթացքում սովորել է հայերեն խոսել, անգամ գրել և կարդալ գիտի։ Մտածել է, որ Հայաստանում ապրելու ու աշխատելու համար պետք է լեզվին անպայման տիրապետի։ Առաջինը սովորել է «բարև» բառը, ապա նաև այբուբենն ու մնացած բառերը։

«Հայաստանը լավ տեղ է։ Այն ժամանակ, երբ Հայաստանը Ռուսաստանի մեջ էր մտնում` խորհրդային միության տարիներին, իմ պապան սովորում էր այստեղ` Վանաձորում»,– հայերենով պատմեց Մելենը, որին ԵԱՍՄ աշխատակիցները և առհասարակ Հայաստանում Մելո են ասում։

Մանրամասները` Sputnik Արմենիան-ում

Այս թեմայով
am