Արթուր Օսիպյանը կալանավորվել է
Մայիսի 18-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Արթուր Օսիպյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին meganews-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն ՆԳՆ-ից ստացել էր Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը։
Հիշեցնենք՝ Օսիպյանը ձերբակալվել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Օսիպյանի գրառումներից մեկն էր ցույց տվել Փաշինյանին, որը վերջինս վարչապետին հանդիպելուց առաջ էր հրապարակել։