Տեսանյութի հետքերով. Երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած 30-ամյա կինը հայտնաբերվել է

Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում երեխայի նկատմամբ հնարավոր բռնություն կատարած անձը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս թեմայով
am