Hummer-ի վարորդը Արարատի մարզի բնակիչ է
Արդեն տեղեկացրել էինք, որ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Hummer մակնիշի մեքենան աջ-ձախ հարվածելով կայանված մեքենաներին՝ փորձել է փախուստի դիմել ոստիկաններից, ինչին ի պատասխան՝ ոստիկանները զգուշացնող կրակ են բացել մեքենայի ուղղությամբ։ Փախուստի դիմող մեքենայի վարորդը նաև մեքենայի տակ է գցում մեկ քաղաքացու։
Հիշյալ մեքենայի վարորդը Արարատի մարզից է։ Ոստիկանները մեքենան տեղափոխել են ոստիկանության բաժին։