«Կարող ա ես գյուղացի տղա եմ, տենց չեմ էլ հասկանում, բայց գյուղերում դոլարիզացիան ժողովրդին չի հետաքրքրում». ՔՊ-ական պատգամավոր

Խորհրդարանը շարունակում է քառօրյայի աշխատանքները: «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ասաց. «Ես էլ քիչ թե շատ գյուղացի տղա եմ, բայց տնտեսագիտությունից հասկանում եմ, հիմա մենք ունենք ՀՀ դրամ, դրամով աշխատավարձ, չգիտեմ, կարող ա ես գյուղացի տղա եմ, տենց չեմ էլ հասկանում, շատ տնտեսագետներ ավելի լավ գիտեն, բայց ամեն դեպքում, ես մի բան գիտեմ, եկեք մեր ժողովրդին էս դոլարիզացիայի մեջ չմտցնենք: Կարող ա Երևանում էդ ամենը շատ ավելի հետաքրքիր ա, գյուղերում ժողովրդին սկի չի էլ հետաքրքրում էդ»,- հայտարարեց իշխանական պատգամավորը:

Նարեկ Գրիգորյանը նախագծի համահեղինակներից է:

Այս թեմայով
am