«Արմեն Աշոտյան» դառնալու չեմպիոնության մեջ դուք բոլորին հաղթում եք». Կոնջորյանը՝ Հայկ Մամիջանյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ իրեն ուղղված հայտարարություններին:
Կոնջորյանը ասաց. «Պարոն Մամիջանյան, ես ձեզ հիշում եմ դեռ 2011-ից, երբ դուք Երիտխորհրդարանում, մի պատանի աշխուժակ էիք», ինչին Մամիջանյանը տեղից արձագանքեց. «Չափավորեք ձեր խոսքերը»:
Կոնջորյանը շարունակեց. «Աշխուժակի մեջ ի՞նչ կա, մի լարվեք: Աշխուժակը նորմալ հայերեն բառ է, նշանակում է ակտիվիստ, պարոն Մամիջնյան, մի լարվեք: Բա գիտեք խոսելը հե՞շտ է, բա պիտի կարողանաք նաև լսել: Երբ թատերական արտիստիզմի տարբեր ժեստիկուլյացիաներով ժանգլյորություն եք անում, պիտի հետո կարողանաք լսել: Ես ձեզ հանգիստ լսում էի, առանց նյարդային աճպարարությունների: Երբ գալիս էստեղ իմ մասին խոսում, եք, պատրաստ եղել լսել նաև ձեր մասին:
Երկրորդ բանը, որ ձեր մասին հիշում եմ, էն է, որ այս տարածաշրջանում «Արմեն Աշոտյան» դառնալու չեմպիոնության մեջ դուք բոլորին հաղթում եք: Մարդ, որը միշտ իմ մեջ տպավորվել է հետևյալ կերպ, որի կյանքի նպատակը դառնալ «Արմեն Աշոտյան»: Իսկ հետո ինչ պետք է լինի, չեմ կարող ասել»,-ասաց Կոնջորյանը: