Լավրովի, Միրզոյանի և Բայրամովի հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է․ ՌԴ ԱԳՆ

Մշակվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարը՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Այս հարցի շուրջ աշխատանքներ են տարվում։ Մենք չենք հրաժարվում այս գաղափարից: Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ գործող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա քայլերի առումով»,- ասել է փոխնախարարը։

Այս թեմայով
am