Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422 000 դրամի. Պապիկյան

Կառավարությունը սահմանեց մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը:

«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են համարվելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած զինծառայողները», - ասաց պաշտպանության նախարարը։

Նա նշեց, որ ատեստավորման արդյունքում շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի։

«Մենք կրկնապատկել ենք այդ աշխատավարձը, և ըստ էության, մարտական հերթապահությունը ներառյալ 211 հազար դրամ աշխատավարձը կրկնապատկել ենք՝ այն սահմանելով 422 000 դրամ», -ասաց Պապիկյանը։

Այս թեմայով
am