Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունները
Սեյրան Օհանյանը զրկվեց անձեռնմխելիությունից. ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունները:
Ազգային ժողովը համաձայնություն տվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի երեք միջնորդություններին։
Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ են քվեարկել մասնակից բոլոր 68 պատգամավորները, դեմ՝ 0։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել հարցի քննարկմանն ու քվեարկությանը։