Իրենք գերագնահատում են իրենց դերը քաղաքական դաշտում. ԱԺ նախագահը` ընդդիմության մասին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումն անցկացվեց փակ դռների հետևում։
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Սուրեն Պապիկյանի նկատմամբ գործ չի հարուցվում` չէ որ նա էլ է զորամաս օտարել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Եթե հանցակազմ լինի որևէ մեկի վրա, լինի դա Սուրեն Պապիկյանը, թե Ալեն Սիմոնյանը, քրեական գործ կհարուցվի»։
Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե անգամ բոլոր ընդդիմադիրները ձերբակալեն, որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի։
meganews.am