Գլխավոր դատախազն Ազգային ժողովում է։ Նա ներկայացնում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդման իր միջնորդությունները
Գլխավոր դատախազն Ազգային ժողովում է։ Նա ներկայացնում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդման իր միջնորդությունները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5–ը պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագրի քննարկումը փակ նիստով անցկացնել։
ԱԺ–ն կողմ քվեարկեց, որպեսզի այդ մասով փակ նիստ անցկացվի։
Աժ–ում մեկնարկել է հերթական քառօրյան։ Այսօր պետք է քննարկվի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությւոնները։