Բերձորի միջանցքը միշտ էլ հաղթաթուղթ է եղել Ադրբեջանի ձեռքին. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Բերձորի միջանցքը միշտ էլ հաղթաթուղթ է եղել Ադրբեջանի ձեռքին և հիմա էլ շարունակում է՝ մեր տկարության, ապիկարության, թուլության, պատճառով, Լաչինի միջանցքը փակելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Բերձորի միջանցքի փակ լինելը մեր ընդհանուր դժբախտության, կատաստրոֆիկ իրավիճակի միայն մի մասն է, որի մեջ հայտնվել է Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մենք տարուբերվում ենք մաքսիմալիզմի և մինիմալիզմի միջև։ Սկսել ենք «պայքար, պայքար, մինչև վերջ» կարգախոսով, իսկ այսօր հասել ծայրահեղ մինիմալիզմի։ Այսինքն՝ 120 հազարին տանք, որ 29,800 քմ-ի վրա 3 մլն մարդուն փրկենք»,- ասաց Աջապահյանը։
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ այդ 120․000-ը ՀՀ քաղաքացիներ են և Հայաստանը պարտավորություններ ունի այդ մարդկանց նկատմամբ։