ԵԿՄ վարչության նախագահը, դպրոցականների հետ հանդիպման ընթացքում, ներկայացրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած կառույցի ստեղծման ու կայացման պատմությունը
Բանակի օրվա առթիվ ԵԿՄ վարչության դահլիճում բացված ցուցահանդեսի լուսանկարները հետաքրքրությամբ են դիտում այցելուները:
Օրերս ԵԿՄ-ն հյուրընկալել էր աշակերտների, որոնք իրենց պատանի երկրապահ դասընկերոջից լսելով այդ մասին, ցանկություն էին հայտնել անպայման ներկա գտնվելու:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ցուցահանդեսը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմում երկրապահ կամավորականների միության մասնակցությանը, եւ պատերազմից առ այսօր ընթացող մարտական հերթապահությանը:
Երկրապահները` Ազատամարտի հաղթանակը կռողները, նույն ոգով շարունակում են պայքարը։ Նրանք միշտ զինվորի կողքին են: Իրենց կողքին` երիտասարդ ու պատանի երկրապահները:
ԵԿՄ վարչության նախագահը, դպրոցականների հետ հանդիպման ընթացքում, ներկայացրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած համախմբված ու ամուր կառույցի ստեղծման ու կայացման պատմությունը, գործունեությունը:
Նրանք լսեցին հետաքրքիր պատմություններ պատերազմներով անցած երկրապահներից. աղոթքի եւ օրհնության խոսք ասաց Տեր Ենովք քահանա Եսայանը:
Աշակերտները շրջեցին ցուցասրահով, այցելեցին ԵԿՄ թանգարան, գրադարան:
ԵԿՄ վարչություն