«Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»․ Երեմ Սարգսյան

«Տպավորություն է, որ դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու է, իհարկե դա իրավական մոտեցում չէր լինի»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Մենք պահանջում ենք, որ դատական առարկայական քննարկում լինի, որովհետև քանի դեռ դատական նիստում որևէ մեկը չի հնչեցրել միտք, ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ Ծառուկյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել, պաշտպանության կողմը չպետք է բերի, հորինի ինչ-որ մտքեր ու դրան հակառակվի»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանքի կողմը առարկայական փաստարկ չի բերել, շաբլոն ձևով ասում է՝ կալանքը պետք է 3 ամսով երկարաձգվի։

Փաստաբանի խոսքով՝ վկաներից որևէ մեկը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել, իսկ տուժողների հետ առերեսում եղել է։

«Մեղադրանքը կա, մեղադրանքի տակ փաստարկ չկա»,- ընդգծեց Սարգսյանը։

Հիշեցնենք՝ այսօր քննարկվել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

Այս թեմայով
am