Քաղաքացիական մկրտություն և իրավունքի ընտրություն. 18-ամյա Անահիտի առաջին քվեն

Այսօր հանրապետությունում ընթացող ընտրություններն առանձնահատուկ նշանակություն ունեն հազարավոր երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ են իրացնում իրենց սահմանադրական իրավունքը։ 

Նրանց թվում է 18-ամյա Անահիտը, ում համար այս օրը կրկնակի խորհրդանշական է։

Հայաստանում Եվրոպական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ապագա ուսանողուհին, ով որոշել է իր կյանքը կապել իրավաբանի պատասխանատու մասնագիտության հետ, այսօր առաջին անգամ մոտեցավ քվեատուփին։

Որպես ապագա իրավաբան՝ ինձ համար քվեարկությունը ոչ միայն քաղաքացիական պարտք է, այլև իրավական պետության կայացմանն ուղղված գիտակցված քայլ։ Յուրաքանչյուր ձայն ունի կշիռ, և երիտասարդությունը պետք է լինի այն ուժը, որը ձևավորում է վաղվա օրենքն ու արդարությունը», — նշում է Անահիտը։

Ապագա իրավաբանների մուտքը քաղաքական-իրավական գործընթացներ կարևոր ազդակ է հասարակության համար։ Անահիտի օրինակը փաստում է, որ նոր սերունդը պատրաստ է ոչ միայն տեսականորեն ուսումնասիրել իրավունքի հիմունքները, այլև գործնականում տեր կանգնել սեփական ընտրությանն ու ապագային։

Մարգարիտա Դավթյան
Մեգանյուզ

Այս թեմայով
am