Բացառապես քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել. Վարդևանյանը՝ խուզարկությունների մասին
ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում ոչ միայն Սամվել Կարապետյանի տանը. Նարեկ Կարապետյանի բնակության վայրում ևս վարութային գործողություն է կատարվում. լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա վստահ է, որ սա քաղաքական պատվեր է, չարժե իրավաբանություն փնտրել։
Հւշեցնենք, այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։