Ուշագրավ հանգամանքներ ԵՊՀ–ի երկու ամբիոբի վարիչներ ձերբակալության ու կալանավորման գործից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչների` Վարդան Այվազյանի և Էդիկ Մինասյանի ձերբակալության գործով իրավապահներին դիմած անձինք քննությունը «ստանալու» ակնկալիքով գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։
✔️Գործով մուս երկու ձերբակալվածները, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրաբար այն անձինք են, որոնք գումար են փոխանցել քննություն հանձնելու ակնկալիքով։
✔️Ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ, սակայն լրատվամիջոցի տեղեկություններով` դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։