Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
|
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևին, որն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, երկու նոր մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Նույն դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու, և 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի մաքսանենգության: Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին»,- հայտնել են Գլխավոր դատախազությունից: |