14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապօրինի թմրամիջոց ներկրելու հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ 1 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նրա մոտ գտնվող բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: