25-օրյա հավաքների օրերը հայտնի են
2026 թվականին Հայաստանի պահեստազորայինների համար կանցկացվեն լրացուցիչ վարժական հավաքներ
2026 թվականին Հայաստանի պահեստազորայինների համար նախատեսվում է անցկացնել լրացուցիչ վարժական հավաքներ՝ մի քանի փուլով։ Այս մասին հայտնում է Iravaban.net-ը։
Վարժական հավաքների անցկացման ժամկետները սահմանվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ Ներկայում անցկացվող վարժական հավաքը մեկնարկել է օգոստոսի 4-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը։
Լրացուցիչ վարժական հավաքներ են նախատեսվում առաջին պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինների համար՝ այդ թվում շարքային կազմի, ենթասպաների և սպաների։
Մասնավորապես, վարժական հավաքները նախատեսվում են՝
- 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը,
- 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը։
Վարժական հավաքների նպատակն է կատարելագործել պահեստազորայինների ռազմական հմտությունները, մասնագիտական պատրաստվածությունն ու մարտական պատրաստությունը, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպաների կազմից պատրաստել պահեստազորի սպաներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պահեստազորայիններին ներգրավել մարտական հերթապահության։
Միաժամանակ, թեև վարժական հավաքների ընդհանուր ժամկետները կարող են ընդգրկել մի քանի շաբաթ կամ ամիս, յուրաքանչյուր առանձին քաղաքացի վարժական հավաքների շրջանակում կարող է ներգրավվել առավելագույնը 25 օրացուցային օրով։
Հետևեք մեզ՝ այստեղ