Քիչ առաջ մահից եմ պրծել. Կորյուն Սիմոնյան

«Քիչ առաջ մահից եմ պրծել ու չեմ չափազանցնում։ Բանկի օնլայն հավելվածով վարկի հայտ էի տվել ու բերեց, որ ես բանկերից մեկում, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 22 մլն դրամի վարկ ունեմ, որը ես, բնականաբար, չունեմ:

 

Զանգեցի այդ բանկ, ասացին, որ ես իրենց մոտ գրանցված չեմ և չեմ կարող վարկ ունենալ, և որ խնդիրը «Աքրա» վարկային բյուրոյի հետ է կապված: Զանգում եմ այդ բյուրո, անջատում են: Ճարահատյալ գնում եմ գրասենյակ, չեն ընդունում, ասում են, որ պետք է գրանցվեմ իրենց կայքում ու օնլայն նայեմ: Լավ է, որ գոնե մի աշխատակից կար բարեխիղճ, ճշտեց ու ասաց, որ սխալ են թույլ տվել, որը ինչ-որ անհայտ ժամանակ հետո կշտկեն, ինչ-որ մեկի վարկային պատմությունը բանկերից մեկը «ենթադրաբար Այ դի բանկը, որովհետև 22 մլն-ի վարկը այդ բանկում էր» կցել են իմ պատմությանը: Պատկերացնո՞ւմ եք ինչ օյին խաղացին գլխիս, հիմա սրա պատասխանը ո՞վ ա տալու», - գրել է լրագրող Կորյուն Սիմոնյանը:

Այս թեմայով
am