«Շուրջ տասը օր է՝ մեր եկամտի միակ աղբյուրը փակել են»․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից
|
«Շուրջ տասը օր է՝ մեր գործարանը, մեր եկամտի միակ աղբյուրը փակել են, մնացել ենք առանց գործի»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներից մեկը։ «Մինչև հիմա ոչ մի հստակ պատասխան չեն տալիս, որ իմանանք՝ երբ ա բացվելու, երբ ենք հնարավորություն ունենալու աշխատենք։ Մարդիկ էս գործարանով ուսանող են պահում, կոմունալ վճարում»,- հավելել է նա։ |