«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այդ մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:
«Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,- նշված է հաղորդագրության մեջ: