Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել
Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Հայաստանը հանել է Տավուշի ռազմական դիրքերից մեկը, ընդ որում այն հատվածում, որը, ըստ 2024 թվականի պայմանավորվածության, սահմանազատման ենթակա չէր
Համադրելով 2023 և 2025 թվականների լուսանկարները՝ երևում է, որ Բերքաբերի ջրամբարի ափին այլևս չկա ՀՀ ԶՈւ նախկին դիրքը: Ամենայն հավանականությամբ, այն ապամոնտաժվել է, իսկ խրամատները լցվել են։ ArmeniaSputnik–ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել էր ՊՆ։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»,– պատասխանել է նախարարությունը։
Թե ինչ հարցման կամ ԱԱԾ-ի «արձագանքի» մասին է խոսքը, ՊՆ-ն չի մանրամասնել։
Ավելի մանրամասն այստեղ։