Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը

Վանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որը ինչպես Երևանի և Գյումրիի դեպքում, կրկին մեծ հաջողություն է ունեցել. այս մասին տեղեկանում ենք «Հիսուս Քրիստոսի Մոնումենտալ Արձան» ֆեյսբուքյան էջից։

«Շնորհակալ ենք բազմաթիվ ոգևորված ու հետաքրքրված այցելուներին՝ ոգևորության, ջերմության ու անկեղծ արձագանքի համար:

Մարզային այցելությունները շարունակվում են: Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ցուցահանդեսի հաջորդ կանգառի մասին կհայտարարվի շուտով»,-նշվում է հայտարարության մեջ:

Այս թեմայով
am