Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատ է ուղևորվել՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին տարհանելու

Հայկական Fly One Armenia ավիաընկերության օդանավն մեկնել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով տարհանելու և Հայաստան վերադարձնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Հայկական ավիացիա» ֆեյսբուքյան էջը։

Flightradar24 հարթակի տվյալներով՝ ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մասկատում։

 

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հաստատեցին լուրը, որ Երևանից ինքնաթիռ է մեկնել Օման։

Այս թեմայով
am