«Վշտակցում ենք զինծառայողի ընտանիքի անդամներին». ՊՆ-ից անդրադարձան զինվորի սպանությանը

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ անդրադարձավ Գեղարքունիքում զինվորի սպանության դեպքին.

«Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

Այս թեմայով
am