143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում
143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին 24News-ին հայտնեցին դատախազությունից։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի հ. 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել էր:
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում` դժգոհելով Դանիելյանին պաշտոնի վերանշանակելու որոշման դեմ: Ծնողները մտահոգություն էին հայտնում նաև, որ չեն կարող իրենց երեխաներին վստահել ենթադրյալ կաշառքի մեջ մեղադրվող տնօրենին: