«Ում կենսաթոշակն ինչ չափով կբարձրանա»․ Արսեն Թորոսյանը մանրամասնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էթերում անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացմանը, մասնավորապես ասել է․

«Բոլոր կենաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 հազար դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34 000 դրամ ներառյալ, հետևաբար բոլորի կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են այդ հիմքով՝ կբարձրանան 10 000 դրամով։

Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 000 դրամ է, այն դառնալու է 46 000 դրամ, դա նշանակում է, որ բարձրանալու է նաև ծերության նպաստը։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի համար, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար՝ համապատասխանաբար 10 000 դրամով։

Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները․ այստեղ միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակներում։

Բարձրանալու են նաև մեր քաղաքացիներին վճարվող մյուս կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ և այլն։

Ըստ էության ապրիլի 1-ից բոլորը ստանալու են այս տարբերակով՝ չհաշված հետվճարը»։

Այս թեմայով
am