Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է ԱԺ-ին և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները
Արտագնա նիստի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ քննարկել ենք Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումները և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները: այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է ԱՆ նախարար Սրբուհի Գալյանը․
«Հանրային քննարկման ձևաչափով հանդիպել ենք նաև մարզային ՀԿ-ների և ԲՈւՀ-երի ներկայացուցիչներին` լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները նոր Սահմանադրության վերաբերյալ»,- նշել է նա։