Տաքսու վարորդների ստորագրությունները հանձնվեցին կառավարություն

«Մեր պահանջները՝ ավելի քան 600 ստորագրություններով, հանձնեցինք Կառավարություն: Սպասենք արդյունքներին. եթե չբավարարեց, ավելի դժվար բաներ են սպասվում, մի խոսքով՝ ոտքի ենք ելնելու»,- Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասացին տաքսու վարորդները, ովքեր նախորդ շաբաթ ևս բողոքի ակցիա էին իրականացնում:

 

Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Օնլայն տիրույթում գրանցված են շուրջ 120 000 վարորդներ, որոնցից շուրջ 40 000-ի համար դա իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժօգնություն ստանալու։

 

Պահանջները հետևյալն են.

 

1. Ոլորտը կառավարելի դարձնել, վարորդների իրավունքները՝ պաշտպանված:

 

2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքը փոխել՝ պահանջելով 22-31%-ից իջեցում 10% չափով (22-31% ներառված են նաև հարկերը):

 

3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար: 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, դառնան Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալու»:

Այս թեմայով
am