Մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ կասկածվողները հայտնաբերվել են

Փետրվարի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի  նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենց փողոցում որպես մերսման սրահ գործող տարածքը, ի թիվս այլնի ծառայում է որպես հասարակաց տուն, որտեղ հավանաբար զբաղվում են պոռնկությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Չարենց փողոցի հասցեներից մեկում գործում է մերսման սրահ, որը հատուկ անվանում չունի և իրենց գործողությունը տարածում են սոցիալական ցանցի միջոցով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ մերսման սրահը փաստացի պատկանում է  մարզերից մեկի բնակիչ 42-ամյա Հենզել Պ․-ին, իսկ մերսման սրահի տնօրենը հանդիսանում է Երևանի բնակիչ 38-ամյա Գրետա Զ․-ն և նշված մերսման սրահում մատուցում են նաև սեռական ծառայություններ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Այս թեմայով
am