Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխանակ հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Ձեր համար նորմա՞լ է, որ ամեն տարի պետք է քաղաքի ամանորյա զարդարման համար լույսեր և դեկորացիա գնեք, իսկ հետո նման կերպ պոկեք և ոչնչացնեք։ Երևանը և հարկեր վճարող քաղաքացիներին սիրողը խնամքով կհավաքեր և հաջորդ տարի այն կօգտագործեր։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ էթ հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքի զարդարման համար մի քանի հարյուր միլիոն դրամ են են ծախսում, իսկ հետո նման կերպ ավիրում։
Ա՛յ սա եք Դուք … Առնվազն անբարոյական է բյուջեն նման կերպ մսխելը … Այն վարկածը և Երևանի քաղաքապետարանում թափառող լուրերը, որ քաղաքի զարդարելու մեջ իր «հետաքրքրությունը» ունի փոխքաղաքապետերից մեկը գնալով ավելի է հիմնավորվում… Լույսերը ջարդի և ոչնչացրու, իսկ հաջորդ տարի Տիգրան Ավինյան ասա, որ նախորդ տարիները փչացել է և բյուջեից գումար դուրս գրի ու նորը գնի . . . Ամո՛թ է ամոթ…
Հ.Գ.Այս թեմային միգուցե այսքան ջղայնացած չարձագանքեի, եթե նախորդ տարի Մալաթիա Սեբաստիա համայնքում՝ Վերոնիկա մանկապարտեզի բակում արձանագրած չլինեի, որ այս նույն լույսերը և դեկորացիանները անխնամ շպրտել է բաց երկնքի տակ ու ոչնչացնում էի պետական գույքը..
Գույքահարկը թանկացնում եք, որ նման կերպ մսխեք գումարները... 2026 թվականին սպասվող գույքահարկի շուրջ 8 մլրդ դրամ թանկացումը պետք է վերացվի ու վե՛րջ...»։