Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը: Նրանք հանդիպել են ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ պատվիրակությունների ընդլայնված կազմերով։
Հայկական կողմից ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։