Գիշերները Վիգենը չի քնում, անընդհատ պատմում է, իսկ երբ մենակ է մնում՝ արտասվում է․ բացառիկ հարցազրույց կնոջ հետ
Հայրենադարձվելուց առաջ Վիգեն Էուլջեքջյանը, պարզվում է, ադրբեջանական գերության մեջ չորրորդ անգամ էր հացադուլ հայտարարել՝ պահանջելով հնարավորություն տալ մասնակցելու որդու հարսանիքին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքջյանը։
Նրա փոխանցմամբ՝ հացադուլը հայտարարվել էր այն բանից հետո, երբ Վիգենը Կարմիր խաչի միջոցով իրեն նամակ էր ուղարկել։
«Փաստինֆո»-ի տաղավարում Լինդա Էուլջեքջյանը պատմել է, որ ամուսինը սկզբում չի հավատացել ազատ արձակման լուրին և հրաժարվել է դուրս գալ բանտախցից։
«Մտածել է, որ հնարավոր է իրեն խաբում են՝ հացադուլից դուրս բերելու համար։ Նրան բացատրել են, որ պետք է սնվի, որպեսզի կարողանա դիմանալ», — ասել է Լինդան։
Նրա խոսքով՝ առանց կորսետի Վիգենը չի կարողանում քայլել, բացի այդ՝ մեկ ականջը չի լսում։
Մանրամասները՝ տեսանյութում։