Շենգավիթ վարչական շրջանում շարունակվում են ձնամաքրման և վերահսկողական աշխատանքները

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ վարչական շրջանում շարունակվում են ձնամաքրման և սառույցի հեռացման աշխատանքները՝ փողոցներում, մայթերին և բակերում։ Աշխատանքների հիմնական նպատակը քաղաքացիների անվտանգ տեղաշարժի ապահովումն է և հնարավոր դժբախտ դեպքերի կանխումը։ Ձնամաքրման գործընթացը կազմակերպվել է առաջին իսկ օրից և իրականացվում է շարունակական ու վերահսկելի կերպով։

 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն այս առնչությամբ նշել է.

«Մեր առաջնահերթությունը քաղաքացիների անվտանգությունն է։ Այդ պատճառով ձնամաքրման և սառույցի հեռացման աշխատանքները կազմակերպվել են օպերատիվ՝ առաջին իսկ օրից։ Մեր աշխատակիցները մշտապես տեղում են, որպեսզի հնարավոր խնդիրները կանխվեն ժամանակին»։

 

Ինչպես տեղեկանում ենք Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, տոնական օրերից հետո վարչական շրջանի առևտրի և սպասարկման բաժինը լծվել է վերահսկողական աշխատանքների իրականացմանը։ Իրականացվում են պարբերական ստուգումներ վարչական շրջանի ենթակայության տակ գտնվող առևտրի և սպասարկման օբյեկտներում՝ նպատակ ունենալով բացառել ժամկետանց կամ ոչ համապատասխան ապրանքների վաճառքը։

 

Թեև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը պաշտոնավարում է ընդամենը մի քանի ամիս, այդ ընթացքում իրականացվում են տարբեր ուղղություններով աշխատանքներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը։ Վարչական շրջանի ղեկավարությունը կարևորում է աշխատակիցների հետ շարունակական հաղորդակցությունը՝ փորձելով յուրաքանչյուր խնդրի համար գտնել արդյունավետ լուծում։

Մ.Դավթյան 

Meganews.am

Այս թեմայով
am